«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Սերգեյ Լավրով. Մոսկվան չի մտածում Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելու մասին

Սերգեյ Լավրով. Մոսկվան չի մտածում Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելու մասին
18.01.2021 | 21:11

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսում հայտարարել է, որ Մոսկվան չի մտածում Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին:


«Լեռնային Ղարաբաղը ՌԴ կազմում ընդգրկելու էկզոտիկ առաջարկի մասին: Գիտեք, ինչպես ես եմ հասկանում, Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվում ոչ մեկի կողմից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության: Մենք նույնիսկ նման մտքեր չունենք: Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ այս շրջանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն այստեղ տեղակայված երկրների, առաջին հերթին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք պատրաստ կլինենք օգնել որոնել և գտնել այնպիսի լուծում, որը կապահովի այս շրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն», - ասել է նա:

Դիտվել է՝ 2790

Մեկնաբանություններ